Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը նոր կյանք ստացավ նոր վայրում

17:25, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը նոր կյանք ստացավ նոր վայրում

«Շատ ուրախ եմ, որ Քոչարը շարունակում է ապրել և հիշեցնել իր մասին՝ իր ստեղծած գործերով: Նա հաճախ էր ասում, որ ժամանակից չի վախենում, ժամանակն իր ընկերն է, օգնականը, և իր հույսը ժամանակի վրա է: Այժմ տեսնում ենք, որ Քոչարի խոսքերը մարգարեական էին: Ինձ համար շատ հաճելի է, որ մոռացված արձանը նորից կյանք է ստանում»,- ասաց մեծանուն արվեստագետի որդին՝ Ռուբեն Քոչարը:
     «Ալեգորիա» («Բանվորը և կոլտնտեսականը») բրոնզաձույլ արձանը ժամանակին տեղադրվել էր Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում, իսկ հետագայում հայտնվել փակ տարածքում՝ զրկվելով իր գրավչությունից:
     «Այսօր բացառիկ օր է, որովհետև մենք վերարժևորում ենք Քոչարի ստեղծագործություններից մեկը, որը քաղաքի կառուցապատման արդյունքում հայտնվել էր փակուղում ու դարձել միանգամայն անտեսանելի մեր հանրության համար: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու Հուշարձանների վերականգնման կենտրոնի ջանքերով անմխիթար վիճակում հայտնված արձանը վերանորոգովեց, մոտեցավ իր նախկին տեսքին ու տեղափոխվեց այս հրաշալի վայրը, որտեղ, շուտով կգործի Երևանի մնջախաղի թատրոնը: Կարծում ենք, որ այս քայլով արձանն ավելի արժևորվեց և մեր քաղաքին բերեց նոր գույն, նոր շնչառություն»,-արձանի վերաբացման արարողությանն ասաց նախարար Արմեն Ամիրյանը:
     Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ինչպես արձանը, այնպես էլ Մնջախաղի թատրոնը կամբողջացնեն ուսանողական այս միջավարն ու ավելի կենսունակ կդարձնեն:

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը նոր կյանք ստացավ նոր վայրում
Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը նոր կյանք ստացավ նոր վայրում
3363 | 0
Facebook