Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներից մեկը վնասվածքն ստացել է գլխի հատվածում

11:25, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Ավտովթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներից մեկը վնասվածքն ստացել է գլխի հատվածում
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Պայմանագրային երկու զինծառայող է ծանր վիրավորվել: Նրանցից մեկին երեկ տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ, իսկ մյուսը Վարդենիսի զինվորական հոսպիտալում է գտնվում, և նրան Երևան տեղափոխելու կարիք չկա»,- ասաց Հովհաննիսյանը: ՊՆ մամուլի խոսնակի խոսքով` Երևան տեղափոխված զինծառայողը գլխի հատվածում է լուրջ վնասվածք ստացել. նրա վիճակը կայուն ծանր է:Նշենք, որ վթարի հետևանքով 10 ծառայակիցներ են մարմնական վնասվածքներ ստացել:
3362 | 0
Facebook