Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շարմազանովը սխալվել է, եթե Տեր-Պետրոսյանի գնահատականն ընդունել է որպես Ս. Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում». Լ. Զուրաբյան

14:35, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Շարմազանովը սխալվել է, եթե Տեր-Պետրոսյանի գնահատականն ընդունել է որպես Ս. Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում». Լ. Զուրաբյան
     «Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր` շոյված է Լևոն Տեր-Պետրոսյանի մտքից, որ ՀՀԿ-ական իշխանությունն ընտրված իշխանություն է: Եթե Շարմազանովը նկատի ունի Հանրայինի եթերում առաջին նախագահի միտքը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշելու իշխանություններին, որ գնան և ընդունեն խաղաղության ծրագիրն ու ասել է` ընտրել ես, չէ՞, ապա նա տեսական դրույթը նկատի ուներ, ըստ որի` ժողովուրդն իրավունք ունի ճնշում գործադրել այն իշխանության վրա, որը պաշտոնապես ընտրված է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը և շարունակել. «Շարմազանովը շատ սխալվել է, եթե Տեր-Պետրոսյանի գնահատականն ընդունել է որպես Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում»:
2591 | 9
Facebook