Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2040 թվականին 600 միլիոն երեխա կմահանա ջրի պակասից

23:10, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
2040 թվականին 600 միլիոն երեխա կմահանա ջրի պակասից

2040 թվականին մոլորակի ամեն 40-րդ երեխան կմահանա կամ էլ կտառապի ջրի պակասից առաջացած հիվանդություններից: Սա ՄԱԿ-ի մանկական ֆոնդի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախազգուշացումն է, որը նա հրապարակել է «Ապագայի ծարավը» հաշվետվության մեջ: Այն նվիրված է Ջրի համաշխարհային ռեսուրսների միջազգային օրվան, որը նշվում է մարտի 22-ին:

Հաշվետվության հեղինակները կանխատեսել են, որ մարդկության թվաքանակի աճը կհանգեցնի ջրի սուր պակասի, ծովի մակարդակի բարձրացման, երաշտների հաճախակիության և որպես այդ ամենի հետևանք` էպիկական մասշտաբների աղետների:

Արդեն այսօր մոլորակի 36 երկիր բախվել է ջրի չափազանց սուր պակասի հետ: Ամեն տարի աշխարհում անորակ ջրի պատճառով առաջացած փորլուծությունից մահանում է 800 երեխա` 0-5 տարեկան: Նույն պատճառով մոտ 156 միլիոն երեխա հոգեֆիզիկական թերզարգացումներ է ունենում:

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, 2050 թվականին ամեն մարդուն բաժին հասնող ջրի քանակը կրկնակի կնվազի:

6429 | 0
Facebook