Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները տարակուսած են. հնդկահավերի ծիսական պարը` սատկած կատվի շուրջ

19:10, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
Գիտնականները տարակուսած են. հնդկահավերի ծիսական պարը` սատկած կատվի շուրջ

ԱՄՆ Բոսթոն քաղաքի բնակիչները արտասովոր դեպքի ականատեսն են դարձել: Ականատեսները նկարահանել են` ինչպես է հնդկահավերի երամը շուրջպար կազմել փողոցի երթևեկելի հատվածում սատկած կատվի շուրջբոլորը:
     Տեսանյութը տարածվել է համացանցում ու իսկական իրարանցում առաջացրել: Մի շարք գիտնականներ փորձել են բացատրություն տալ, թե որն է հնդկահավերի այս տարօրինակ վարքագծի պատճառը:
     Մասնագետները տարատեսակ վարկածներ են առաջ քաշել: Թռչնաբան Սքոթ Գարդները վստահ է, որ սատկած կատուն պատահաբար է հայտնվել թռչունների ուշադրության կենտրոնում ու ընդհանրապես կապ չունի նրանց շուրջպարի հետ: Նա նշել է, որ այս թռչուններն առանձնապես չեն փայլում իրենց ինտելեկտով ու ամենևին էլ չեն գիտակցում, որ շրջանաձև պտտվում են մեկը մյուսի ետևից. նրանց առաջնորդը շարժվում է այդ ուղղությամբ, մյուս հնդկահավերն անգիտակցաբար քայլում են նրա ետևից:
     Գարդների կարծիքը չի կիսում Քալիֆորնիայի համալսարանի կենսաբան Ալան Քրաքաուերը: Նա կարծում է, որ հնդկահավերը գիտակցաբար են հավաքվել գիշատչի շուրջ` իրենց միասնությունն ու ուժը ցույց տալու նպատակով: Գիտնականը չի նշել, սակայն, գիտակցո՞ւմ են արդյոք թռչունները, որ կատուն սատկած է և, հետևաբար, անվտանգ իրենց համար:
     Սովորաբար, հնդկահավերը վախենում են կատվից, քանի որ վերջինը հարձակվում է նրանց ձագերի վրա:

14591 | 1
Facebook