Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զաքիր Հասանովը զորքեր է տանում-բերում». Էդիկ Բաղդասարյան

23:20, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Զաքիր Հասանովը զորքեր է տանում-բերում». Էդիկ Բաղդասարյան
     «Զաքիր Հասանովը զորքեր է տանում-բերում։ Նա անհավասարակշիռ է, ճիշտ է, բայց այս մարդուն պետք է լուրջ վերաբերվել, նա հակառակորդի պաշտպանության նախարարն է ու շատ կանխատեսելի է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը։
     Արդեն հայտնել էինք, որ առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
     Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
6693 | 1
Facebook