Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր ընտանիքի նպատակն է վերականգնել Մինասի տունը». այսօր նկարչի հիշատակի օրն է

16:20, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Մեր ընտանիքի նպատակն է վերականգնել Մինասի տունը». այսօր նկարչի հիշատակի օրն է

Այսօր հայ գեղանկարչության ամենահանելուկային նկարչի` Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է:
     «Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իր գույների մեջ հզոր բան կա, արտակարգ ուժ, որ շատ ժամանակակից է և շատ հայկական»,- այսպես է բնորոշել Մինասին Գառզուն:
     Իր գեղանկարչական մտածողությամբ Մինասը սարյանական դպրոցի միակ շարունակողն է համարվել: Մինասի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում: Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը:

«Մեր ընտանիքի նպատակն է վերականգնել Մինասի տունը». այսօր Մինասի հիշատակի օրն է

     Նկարչի որդին` Նարեկ Ավետիսյանը, մեզ հետ զրույցում վերջերս անդրադաարձել էր Մինասի տան դաժան ճակատագրին, որը տարիներ շարունակ այդպես էլ չի լուծվում: «Տունը գնալով քայքայվում է ու այն կարող է փլուզվել: Մեր ընտանիքի նպատակն է գտնել բարերարներ և վերականգնել Մինասի տունը»,- պատմել էր Նարեկ Ավետիսյանը: Նա նշել էր, որ բազմաթիվ բանակցություններ են վարել, նախագծեր են մտածում, բայց դեռ ֆինանսավորում չկա: «Հուսանք` այս տարի կկարողանանք հասնել մեր նպատակին»,- հույս էր հայտնել նկարիչը:
     «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է...»,- Մինասի մասին ասել է Վիլյամ Սարոյանը:
«Մեր ընտանիքի նպատակն է վերականգնել Մինասի տունը». այսօր Մինասի հիշատակի օրն է
«Մեր ընտանիքի նպատակն է վերականգնել Մինասի տունը». այսօր Մինասի հիշատակի օրն է

2900 | 0
Facebook