Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործով ապացույցների ներկայացման վերջնաժամկետ է նշանակվել

10:50, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործով ապացույցների ներկայացման վերջնաժամկետ է նշանակվել
     Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է
     լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը: Լրագրողի պաշտպան Դավիթ Ասատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դաատական նիստը կրկին հետաձգվել է, դատարանը որոշում է կայացրել ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, և ապացույցների ներկայացման վերջնաժամկետ նշանակել մարտի 31-ը` ժամը 14.30:
     Նշենք, որ պատասխանող կողմը գտնում է, թե հայցվորը պետք է ապացուցի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Սիրանույշ Պապյանի հասցեին արված հայտարարությունների` վիրավորական լինելը:
     Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը ոստիկանապետի դեմ դատական հայց էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով պարտավորեցնել նրան` ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար: 2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վիրավորել է լրագրողին: Ի պատասխան Սիրանույշ Պապյանի դիտարկմանը` «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», ոստիկանապետը պատասխանել է՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:
2413 | 0
Facebook