Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության մասին հայտարարությունը

չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության մասին հայտարարությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այս տարի ՀՀ Անկախության 30-ամյակն է ու մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշել ենք, որ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ նշվի: Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն»:

Այս թեման մեկնաբանել են`

Էդգար Ղազարյան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

Էդգար Ղազարյան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

Հայաստանի Հանրապետության կազմավորման ողջ ընթացքում պետության և հանրային կյանքի պաշտպանության և զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած անվաստակ մեկը, որը կարողացավ միայն զանգվածաբար խաբել և մոլորեցնել հասարակության մեծ մասին, անազնվորեն զավթել ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնել թշնամու շահերին, կործանել պետականությունը և դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ, որոշել է ցինիկաբար ծաղրել բոլորին։ Անկախ պետականությունը 21-րդ դարում կործանելու առթիվ անկախության 30-րդ տարեդարձի օրը կազմակերպում գունագեղ տոնակատարություն` իբրև Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակի արարողություն, անգամ նրանց ում մասունքները մինչև օրս մնացել են մարտերի դաշտերում և անտառներում, դիահերձարանների հատակներին և սառնարաններում։


Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար:

Աղվան Վարդանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Աղվան Վարդանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Տեսարանները, շոուները, շեղող օրակարգերն այս մարդու ձեռագիրն են: Այս սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության օրը, գունագեղ, մասշտաբային նշելու մասին միայն վերջին ստորը կարող էր հայտարարել: Մենք այնպիսի ողբերգական հարվածներ ենք ստացել, այնքան է սահմանափակվել ՀՀ ինքնիշխանությունն ու այս պարագայում այդպես հայտարարելը՝ աներեսության ևս մեկ դրսևորում է:

Սայաթ Շիրինյան, ոստիկանության գնդապետ

Սայաթ Շիրինյան, ոստիկանության գնդապետ

Այսքան զոհ, անհայտ կորած ու գերիներ ունեցող երկրում գունագեղ տոնակատարությո՞ւն։ Ո՞ւմ համար։


Էն, որ կազմակերպիչներն անհայրենիք սրիկաներ են, երբեք չեմ կասկածել, բայց արի ու տես, որ անհայրենիք սրիկաներ կլինեն, որ կդառնան այդ տոնակատարության սպառողները։


Դա ԳՈՒՆԱԳԵՂ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ է:

Հայկ Մամիջանյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

Հայկ Մամիջանյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչն արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:


Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:


Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:


Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ:

Արսեն Ղուկասյան, անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայր

Արսեն Ղուկասյան, անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայր

Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել, լավ իմացեք, որ սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին...

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ռուսաստանում մարդ փրկելու ընթացքում մահացել է Արտակարգ իրավիճակների նախարարը։


Հայաստանում իշխանավորները զոհաբերեցին 5 000 մատղաշ կյանք պաշտոններին մնալու համար։


Սուգը գունագեղ և հրավառ դարձնելու ձևավորվելիք անասնական մշակույթի համատեքստում Նիկոլի մահվան օրվա միջոցառումներն արժե պատվիրակել Ռիոյի կառնավալի կազմկոմիտեին։

Արթուր Ղազինյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արթուր Ղազինյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:


Օր առաջ պետք է ձևակերպել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա:

21653 | 0