Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում մնացել է 30 հատ ծովային խոզ. գիտնականները խոստովանում են` իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից

20:05, կիրակի, 12 փետրվարի, 2017 թ.
Աշխարհում մնացել է 30 հատ ծովային խոզ. գիտնականները խոստովանում են` իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից

Մոլորակի վրա վերացող կենդանիների թիվը մեծանում է ահագնացող արագությամբ: Օրինակ, վերջին հաշվումները ցույց են տվել, որ Երկրի վրա մնացել է քալիֆորնիական կետանման ծովային խոզերի ընդամենը 30 առանձնյակ: Տեղի բնակիչներն այս կենդանիներին անվանում են իսպանական «vaquita» («կովիկ») անվամբ:
     Վերացող կենդանիներն ապրում են Քալիֆորնիական նեղուցում, սրանք ամենափոքր կաթնասուններն են իրենց տեսալի մեջ, էգերի մարմնի միջին երկարությունը 140,5 սմ է, արուներինը` 134,9:
     Դեռ 2015 թվականին այս «կովիկների» թվաքանակը 60 էր, այսօր` 30:
     Նրանց համար ամենամեծ վտանգը ներկայացնում են ձկնորսական ցանցերը, որոնք թեև այս տարածքում արգելված են, բայց որսագողները շարունակում են կիրառել:
     Գիտական աշխարհի ներկայացուցիչները դեռ չեն հասկանում` ինչպես փրկել ծովային խոզերին, նրանք ցավով խոստովանում են, որ իրավիճակը դուրս է եկել իրենց վերահսկողությունից:

12974 | 0
Facebook