Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ սահմանին

11:55, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ սահմանին

Չինաստանը սեփական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին՝ Հեյլունցզյան նահանգում: Այս մասին հայտնում է Apple Daily-ն:
     Հաղորդվում է, որ Չինաստանը պատրաստվում է DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 3 բրիգադ տեղակայել: Բրիգադներից մեկը տեղակայված է Հենան նահանգի Սինյան կենտրոնում: Եվս մեկն, ըստ երևույթին, տեղակայված է Հեյլունցզյան նահանգում: 3-րդը կտեղակայվի Չինաստանի հյուսիս արևմուտքում` Սինցզյան Ույգուրսկ շրջանում:
     Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ համացանցի չինական հատվածում հրապարակվել են նորագույն հրթիռային համալիրների լուսանկարները: Դրանց հրապարակումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հետ՝ որպես Պեկինի արձագանք «միասնական Չինաստանի» քաղաքականության մասին երկրի նոր ղեկավարի սադրիչ հայտարարություններին:

Անդրադառնալով այս թեմային` Global Times-ը գրել է. «Չինաստանի միջուկային պոտենցիալն այնքան ուժեղ պետք է լինի, որ աշխարհում ոչ մի երկիր չհամարձակվի ռազմական բախման գնալ նրա հետ և որպեսզի Չինաստանը կարողանա պատասխան հարված տալ այն զորքերին, որոնք սադրում են նրան»,- գրում է լրատվամիջոցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ չինական ԶԼՄ-ների կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ հարաբերություններ պահպանելով Թայվանի հետ:

7889 | 1
Facebook