Այսօր քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Ռաֆիկն ընտանիքի հետ բնակվում էր Ռուսաստանում, բայց ծառայության մեկնելու նպատակով 2014-ին գալիս է Հայաստան և զորակոչվում բանակ: Ռաֆիկ Հակոբյանը ծառայել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան հրամանատարության տակ: Նրանք միասին պաշտպանել են դիրքերը և զոհվել: