Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրետեում հորդառատ անձրևները հողի տակից հանել են կատարյալ գեղեցկությամբ մարմարե արձանիկ

21:10, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Կրետեում հորդառատ անձրևները հողի տակից հանել են կատարյալ գեղեցկությամբ մարմարե արձանիկ

Կրետեում, Իերապետրա քաղաքի մոտակայքում, վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևները պատճառ են դարձել, որ հողի տակից երևան գա անգնահատելի մի գանձ` մարմարյա արձանիկ` կատարյալ գեղեցկությամբ կնոջ պատկերով:

30-ամյա ֆերմեր Միխալիս Բախլիձանակիսն իր մեքենայով երթևեկելու ժամանակ նկատել է, որ արձրևաջրերից առաջացած առվի մեջ տարօրինակ բան է ճերմակին տալիս: Հետաքրքրությունից դրդված` նա մոտեցել է և նկատել արձանիկը: Հասկանալով, որ գտածոն արժեքավոր է, Միխալիսն այն անմիջապես տարել է տեղի հնագիտական ինստիտուտ, որտեղ էլ հաստատել են, որ այն բացառիկ արժեք ունի: Արձանիկի մասին մանրամասն տվյալներ հայտնի կդառնան վերլուծություններից հետո: Ամենայն հավանականությամբ, այն կամ զարդարել է որևէ պալատ, կամ էլ դրված է եղել տապանաքարի վրա: Արձանիկի վրա պատկերված կնոջ բարդ սանրվածքից կարելի է եզրակացնել, որ այն ստեղծվել է մոտավորապես 3-րդ դարում:

Ժամանակակից Իերապետրայից ոչ հեռու հնում ծաղկում է ապրել Իերապիտնա անտիկ քաղաքը: Դրա հնագիտական գանձերից շատերը դեռ գտնվում են հողի տակ` սպասելով իրենց ժամին:

10298 | 0
Facebook