Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տամբովում անչափահաս տղան կացնահարելով սպանել է ընտանիքի անդամներին

16:20, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Տամբովում անչափահաս տղան կացնահարելով սպանել է ընտանիքի անդամներին

Տամբովի մարզում անչափահաս տղային կասկածում են իր ընտանիքի անդամների դաժան սպանության համար: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:

Քննության նախնական տվյալներով` 17-ամյա տղան կենցաղային հողի վրա վիճաբանել է իր տատիկի, հոր և քրոջ հետ, ապա, երբ նրանք քնած են եղել, հարձակվել է նրանց վրա կացինով: 67-ամյա տատիկն ու 14-ամյա քույրը տեղում մահացել են, իսկ 46-ամյա հայրը որոշ ժամանակ անց մահացել է հիվանդանոցում: Ըստ ԶԼՄ-ների` հաշվեհարդարի պատճառ է դարձել այն, որ տղան հարազատներից պահանջել է 200 ռուբլի գումար ու չի ստացել: Որոշ տեղեկություններով` մոր մահից հետո տղայի հայրը կապվել է ուրիշ կնոջ հետ, ինչի պատճառով էլ տղան դարձել է ներամփոփ ու սկսել է հարել ինչ-որ աղանդի:
     Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:
     Տղան կալանավորված է, նա խոստովանական ցուցմունք է տվել, հարուցվել է քրեական գործ:

7949 | 0
Facebook