Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Նարնջի հյութը «Կոկա-կոլա»-ից պակաս վնասակար չէ. առողջապահության հարցերով խորհրդական

02:05, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Նարնջի հյութը «Կոկա-կոլա»-ից պակաս վնասակար չէ. առողջապահության հարցերով խորհրդական

Բրիտանիայի կառավարության առողջապահության հարցերով խորհրդական, պրոֆեսոր Սյուզան Ջեբը մարդկանց հորդորում է խուսափել նարնջի հյութի կիրառումից։ Ըստ նրա` նարնջի հյութը նույնքան շաքար է պարունակում, որքան պարունակում է «Կոկա-կոլան»։

Սյուզան Ջեբը խորհուրդ է տալիս կամ լիովին հրաժարվել նարնջի հյութ խմելուց, կամ էլ խմելուց առաջ այն խառնել ջրի հետ։

Գիտնականի խոսքերով` շաքարը նույնքան վտանգավոր է մարդու կյանքի համար, որքան ծխախոտը և ալկոհոլը։ Նա նարնջի հյութ արտադրող ընկերություններին հորդորում է արտադրության ժամանակ հյութում եղած շաքարի պարունակությունը նվազեցնել առնվազն 30 տոկոսով։ Պրոֆեսոր Ջեբի կարծիքը կիսում են նաև այլ մասնագետներ։

8746 | 0
Facebook