Համացանցում հայտնված տեսանյութը պատկերում է, թե ինչպես է հարբած վարորդն ավտոմեքենայի դիմապակու վրա մոտ մեկ կմ քարշ տալիս իրեն կանգնեցնել փորձող պետավտոտեսուչին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանի Օզերսզկե բնակավայրում` ամանորյա գիշերը:
Պետավտոտեսուչն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վարորդն ադմինիստրատիվ կալանքի տակ է: