Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձը

10:50, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան:

Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին` ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար։

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»։

11929 | 5
Facebook