Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սերն ու ընկերությունը մեծ նշանակություն ունեն առողջության համար

19:05, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
Սերն ու ընկերությունը մեծ նշանակություն ունեն առողջության համար

Սերն ու ընկերությունը մեծ նշանակություն ունեն մարդու առողջության համար: Շատ ընկերներ ունեցող մարդիկ զգալիորեն քիչ են հիվանդանում, հայտնում են Վաշինգթոնի Գիտական հետազոտությունների համալսարանի գիտնականները:
     Ընկերական մասնակցությունն ու մտերիմների սերն, առաջին հերթին, դրական տրամադրվածություն են ստեղծում: Գիտնականներն ավելի վաղ ևս հաճախ էին կապում մարդու առողջությունը նրա հուզական վիճակի հետ: Այս գործոնները փոխկապված են միմյանց հետ:
     Համարվում է, որ ժամանակակից մարդիկ ավելի առողջ են, քան նախորդ սերունդները: Սակայն փորձագետները բացատրում են դա միայն բժշկության առաջընթացով: Միևնույն ժամանակ միջին վիճակագրական մարդու իմունային համակարգն ավելի թույլ է դարձել: Իսկ ընկերների և սիրելիների առկայությունը դրական են ազդում իմունիտետի վրա:

6972 | 0
Facebook