Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես ճիշտ ու անվտանգ հավաքել կոտրված ջերմաչափից դուրս թափված սնդիկը

02:10, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Ինչպես ճիշտ ու անվտանգ հավաքել կոտրված ջերմաչափից դուրս թափված սնդիկը

Կոտրված ջերմաչափը խնդիր է, որ խուճապի է մատնում անգամ մեծահասակներին: Շատերը չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ հավաքել թափված սնդիկն ու ապակու կտորները, որպեսզի դրանք վնաս չհասցնեն առողջությանը:
     Նախ պետք է դուրս հանել բոլորին, ովքեր գտնվում են կոտրված սնդիկով սենյակում: Ցանկալի է օդորակիչի միջոցով իջեցնել սենյակի ջերմաստիճանը մինչև -16 աստիճան: Համոզվեք, որ սնդիկ չկա հագուստի ու կոշիկների վրա: Հագեք ռետինե ձեռնոցներ ու բժշկական դիմակ: Ապակե փակվող տարայի մեջ ջուր լցրեք ու գետնին թափված ապակու կտորները հավաքեք խոնավ սպունգի կամ էլ խոնավ թերթի միջոցով: Սնդիկի գնդերը հավաքեք ներարկիչի միջոցով և նույնպես լցրեք ապակե տարայի մեջ:
     Ամբողջ պրոցեդուրայի ավարտից հետո անհրաժեշտ է 2 անգամ լվանալ հատակը քլոր պարունակող սպիտակեցնող նյութի լուծույթով: 1 լ ջրին պետք է ավելացնել 1 ճաշի գդալ սպիտակեցնող հեղուկ: Այս կերպ մեկ ամիս շարունակ պետք է լվանալ հատակը:
     Իսկ հավաքված սնդիկը պետք է տանել մասնագիտացված հաստատություն:

14145 | 0
Facebook