Ինչպես
հայտնել էինք, այսօր գիտության ոլորտում հեղինակավոր իրադարձություններից մեկն է` Նոբելյան մրցանակաբաշխությունը, որի` ֆիզիկա, քիմիա, բնախոսություն և բժշկություն, գրականություն և խաղաղություն բնագավառներում հանձնված մրցանակներին ու մրցանակակիրներին կանդրադառնանք քիչ անց, մինչ այդ տեղեկացնենք, որ Օսլոյում Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին հանձնել են 2016-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը: Դափնեկիրն այն ստացել է ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ջանքերի համար: