Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում բուհերի հետ համագործակցության հերթական բաց դասն է անցկացվել

16:20, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում բուհերի հետ համագործակցության հերթական բաց դասն է անցկացվել

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվող ծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար: Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացող ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին և արժեհամակարգին:

«Բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր են և՛ նոր գաղափարներով հանդես գալը, և՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, և՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքն սպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց: Ուսանողները եղել են զանգերի և սպասարկման կենտրոններում: Գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: Բուհերի հետ համագործակցության շրջանակում նման միջոցառումների կազմակերպումը կարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից:

23112 | 0
Facebook