Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նույնիսկ էս օրերին կան մարդիկ, որոնք նիկոլին ոչ միայն համակրում են, այլև պաշտում». Լևոն Ջավախյան

21:00, կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
«Նույնիսկ էս օրերին կան մարդիկ, որոնք նիկոլին ոչ միայն համակրում են, այլև պաշտում». Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պ Ռ Ո Շ Տ Ի
     Գիտեք, չէ՞, նույնիսկ էս օրերին կան մարդիկ, որոնք նիկոլին ոչ միայն սիրում, համակրում են, այլ պաշտում։ Որպես կանոն` նրանք բաժանվում են երեք դասի։

Առաջինը նրանք են, որոնք պաշտոն ունեն, կամ անձնական շահ։ Նրանց մեջ են նաև լորձաշուրթ քծնանքով աչքի ընկնող որոշ լափակեր մտավորականներ։

Երկրորդ դասի մարդիկ անարատ ապուշներն են, որոնք մեծ սիրտ ունեն ու նույնքան մեծ սեր և էդ սերը պարզապես կպել է աթարին։

Երրորդ դասի մարդիկ ազնիվներն են, որոնք քիչ բանով են տարբերվում կատարյալ ապուշներից։ Նրանք նիկոլի սուտը իրենց ազնվության չափով են չափում։ Դրանցից Վերնիսաժում շատ կան։ Էդպիսի մի կիսակատար ազնիվ էսօր Վերնիսաժում գաղտագողի մոտեցավ ինձ ու թաքուն, որ ուրիշ լսող չլինի, թեքվեց ականջիս։
     -Գիտես, չէ՞, Լևո'ն,- ասաց,- էրկու տարի հետո ես ու դու կարող ա նիկոլի հետույքը պաչենք...
     Ի՞նչ ասեի, որ շատ չնեղվեր...
     -Դու գնա նաղդ պաչի...,- ասի»:

Աղբյուրը` Լևոն Ջավախյան
3608 | 0
Facebook