Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes E-Class նոր կուպեն գերհզոր տարբերակ կստանա

00:05, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Mercedes E-Class նոր կուպեն գերհզոր տարբերակ կստանա

Նոր սերնդի Mercedes-Benz E-Class կուպեն, որը ներկայացվելու է հունվարի 17-ին Դեթրոյթի ավտոսրահում, ստանալու է E50 անվամբ գերհզոր տարբերակ: Ավտոմեքենան ստանալու է 3,0-լիտրանոց բենզինային շարժիչ, որի հզորությունը կկազմի 408 ձիաուժ:
     Ստանդարտ տարբերակի շարժիչային շարքի մեջ մտնելու են վեց-գլանանոց բենզինային և դիզելային շարժիչներ: Կուպեի բազային մոդիֆիկացիան ստանալու է 2,0-լիտրանոց ագրեգատ՝ 190 ձիաուժ հզորությամբ:
     Նոր սերնդի կուպեն կառուցում են MRA հարթակի վրա: Մոդելի դիզայնը հիշեցնելու է C- և S-Class կուպեն: Ավտոմեքենան ստանալու է լուսադիոդային օպտիկա, ջերմափոխանակիչի մեծ ցանց և ուրիշ բամպերներ: Մեքենայի սրահում տեղադրելու են թվային սարքավորումների վահանակ:

17109 | 0
Facebook