Դամասկոսի Հան էշ Շեյխ արվարձանում մոտ 3.000 գրոհային վայր է դրել զենքն ու ընտանիքների հետ միասին Իդլիբ մեկնել ավտոբուսներով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ծայրահեղականներն իշխանություններին են հանձնել 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ, տասնյակ 120 մմ-նոց ականանետեր:
Արվարձանի շենքերի մեծ մասը փլուզված է: Փողոցներում դեռևս մեծ քանակությամբ չպայթած զինամթերք կա, որոնց վնասազերծում են սակրավորները: 4 տարի առաջ քաղաքից հեռացած բնակիչները վերադառնում են