Լողի միջազգային ֆեդերացիան՝ FINA-ն, հատուկ մրցանակ է շնորհել օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսին։ Նա արժանացել է «Ջրային մարզաձևերի լեգենդ։ Բոլոր ժամանակների մեծագույն լողորդ» կոչման։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ կանադական Վինդզորում։
«Չեմ պատրաստվում վերադառնալ»,- հայտարարել է Ֆելփսն, ով Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։