ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է 2017թ պաշտպանական բյուջեն: Համապատասխան փաստաթոջղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Այդ փաստաթղթում, մասնավորապես, արգելվում է Ռուսաստանի հետ երկկողմանի համագործակցության ֆինանսավորումը: Համագործակցությունը պաշտպանության ոլորտում սահմանափակ կլինի այնքան ժամանակ, մինչև Մոսկվան չվերադարձնի բռնազավթված Ղրիմը Ուկրաինայի վերահսկողության տակ և չդադարի աջակցել Դոնբասի սեպարատիստներին: Փաստաթղթում նշվում է, որ արգելքը հանելու համար Ռուսաստանը պետք է կատարի Մինսկի պայմանավորվածությունների պայմանները: