Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անալիտիկ» կայքի տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել

11:25, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Անալիտիկ» կայքի տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու հոդվածով: Միաժամանակ տեղեկացնենք, որ Անի Հովհաննիսյանի մեղադրանքից հանվել է նախնական համաձայնությամբ, խմբով, Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու հոդվածը: Մեղմացվել է մինչ այդ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթումը, որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ներկայումս նա մեղադրվում է ՔՕ 182-ի 1-ին մասով՝ շորթում հոդվածով:
    
     Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

4178 | 0
Facebook