Չինաստանի Շանսի նահանգում` Պեկին և Կունմին քաղաքներն իրար կապող մայրուղու վրա իրար են բախվել մինգամից 56 ավտոմեքենա: Զանգվածային վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 37-ի, հաղորդում է Xinhua լրատվականը:
Նախնական տվյալներով` վթարի պատճառը տեղացող թաց ձյունն է եղել: