Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Աթլետիկո»-ի դեմ հաղթանակից հետո (3:0) ամփոփել է թիմի խաղը.
«Մենք լավ էինք կարդում խաղը և ուժեղ էինք։ Ես գոհ եմ: Քչերին է հաջողվում «Վիսենտե Կալդերոն»-ից հեռանալ 3։0 հաշվով հաղթանակով, դա հեշտ բան չէ։ Մենք հիանալի խաղացինք հենց սկզբից և շատ կարևոր հաղթանակ տոնեցինք»։
Խոսելով Ռոնալդուի մասին՝ Զիդանը նշել է.
«Ռոնալդուն ինչպես միշտ լավ խաղաց: Ես երբեք չեմ կասկածել, որ նա լավագույնն է, իսկ այսօր նա վերջակետ դրեց «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում»։