Երեկ երեկոյան Մադրիդի Intimissimi ֆլագմանական խանութում տոնակատարություն է եղել՝ ապրանքանիշի 20-ամյակի կապակցությամբ, որտեղ միջոցառման գլխավոր աստղը դարձել է ֆոտոմոդել Իրինա Շեյքը:
Իր ժամանակի ամենապահանջված մոդելներից մեկը մոտ տաս տարի է, ինչ համագործակցում է իտալական ներքնազգեստի ապրանքանիշի հետ: Այս տարի ռուս գեղեցկուհին կրկին դարձել է Intimissimi-ի գովազդային արշավի դեմքը և, իհարկե, մասնակցում է ապրանքանիշի միջոցառումներին: