Մոսկվայի Բասմանի դատարանը, քննելով ՌԴ ՔԿ միջնորդությունը երկրի Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին, տնային կալանք է նշանակել նրան:
Հիշեցնենք, որ Ուլյուկաևին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար, նա
ձերբակալվել է երեկ երեկոյան:
Նշենք, որ նախարարը չի ընդունում իր մեղքը, սակայն նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննչական մարմինների հետ: