Հունաստան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից պահանջելու է փակել նավահանգիստները ռուսական ռազմական նավատորմի առջև: Այդ մասին հայտնում է հունական Miliaire ինտերնետ պորտալը, փոխանցում է РБК-ն: Լրատվականի տվյալներով` Օբամայի և Ցիպրասի հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-16-ը:
Հաղորդվում է, որ Օբաման Հունաստանին կխնդիրի ԵՄ նիստի ժամանակ կողմ քվերակել հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը:
Լրատվականը նկատում է, որ ԱՄՆ նախագահը պետք է հայտարարի, որ Հունաստանի կողմից Ռուսաստանին աջակցելն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ: