Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մշակվել է ծրագիր, որը ճանաչում է խոսքը շրթուքնների շարժումներից

22:35, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Մշակվել է ծրագիր, որը ճանաչում է խոսքը շրթուքնների շարժումներից

Օքսվորդի համալսարանի հետազոտողները մշակել են համակարգչային ծրագիր` LipNet, որը թույլ է տալիս կարդալ շրթունքների շարժումներից: Ստույգության ցուցանիշը կազմում է 93,4%, որն անհասանելի ցուցանիշ է անգամ փորձառու մասնագետների համար: Այս ծրագիրը նախ և առաջ կօգնի լսողության խնդիր ունեցողներին, բացի այդ, դրանով կարելի է շփվել ամգամ շատ աղմկոտ վայրերում: Դրանցով կարելի է նաև իմանալ, թե ինչ են խոսում անվտանգության խցիկների օբյեկտիվում հայտնված մարդիկ:

Ծրագիրը, սակայն, դեռ ավարտուն չէ, այն դեռ չի կարող ճանաչել խոսքերն իրական աշխարհում: Սակայն, մասնագետների հավաստմամբ, դա ժամանակի խնդիր է:

9698 | 0
Facebook