ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունն ու զանգահարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:
Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտել է, որ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ 270-ի փոխարեն հավաքել է 276 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնն ստացել է 218 ձայն: CNN-ի տվյալներով` Թրամփն ստացել է 288, FoxNews-ի հաշվարկներով` 274 ձայն:
Ձայների վերջնական հաշվարկը դեռևս չի ավարտվել: