Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) կյանքը վտանգված է

11:50, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) կյանքը վտանգված է

Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբոն) առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ահազանգում է նրա դուստրն` Ալյոնա Ստեփանյանը:

Վերջինի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ազատամարտիկին շտապ անհրաժեշտ է սրտի վիրահատություն, որի համար նախատեսված գումարը` 2.000.000 մլն դրամն ընտանիքը չունի:

«Սփյուռքում և Հայաստանում բնակվող հայրենակիցներ, սիրված ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) կյանքը վտանգված է... Նա ծայրահեղ վատ վիճակում է և պառկած է Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրի փոքրիկ լուման, և նա կապրի: Պետությունը չի օգնում, ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ժասմին Հակոբյանը:
     Օգնության համար կարող եք զանգել նրա աղջկան` Ալյոնային - 077 36 96 81:

8809 | 0
Facebook