Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն, հաղթելով Ջեսի Վարգասին և վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, յուրահատուկ նվաճման է հասել։ Նա դարձել է աշխարհում առաջին գործող սենատորն, ով նաև բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն է։
Հիշեցնենք, որ այս գիշեր Լաս Վեգասում կայացած մենամարտում Պակյաոն հաղթել է ամերիկացի Ջեսի Վարգասին և վերադարձրել WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին։ Հիշեցնենք նաև, որ 2016-ի մայիսին Պակյաոն ընտրվել է Ֆիլիպինների սենատի անդամ։