Գաբմիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ֆաթիմ Ջավարան ջրահեղձ է եղել՝ Միջերկրական ծովը նավակով անցնելու փորձի ժամանակ։ Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ 19-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է անցած ամիս։ Սա միակ տեղեկությունն է, որը հայտնել է ազգային ֆեդերացիան։
Նշենք, որ Ջավարան հանդես է եկել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը՝ 2012 թվականին։ 2016-ին ֆուտբոլիստուհին ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։