ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն է գործել, երբ պետքարտուղար եղած ժամանակ սեփական էլեկտրոնային փոստը կիրառել է գործնական հաղորդակցման համար: Այս մասին հայտարարել է կոնգրեսական, ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը, հաղորդում է Fox News-ը:
«Ավելի վաղ ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմին ինձ ասել է, որ հավանական է, որ ԱՄՆ թշնամի պետությունները մուտք են գործել նրա (Հիլարի Քլինթոնի) անձնական հաշիվներ: Հենց այդ պատճառով են անվտանգության միջոցառումներ արվում, որպեսզի պաշտպանեն գաղտնի տեղեկատվությունը: Նա այդ տեղեկատվությունը ներկայացրել է մեր թշնամիներին: Ու հիմա դա սպառնալիք է ոչ միայն Քլինթոնի և ազգային անվտանգության, այլ նաև ԱՄՆ քաղաքացիների համար»,- ասել է կոնգրեսականը: