Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը գաղտնի ամուսնացել է ընկերուհու՝ Նիքոլ Ջոնսոնի հետ։ Հարսանիքի մասին տեղեկություններ է տարածել CNN-ը՝ նշելով, որ ստացել է ամուսնության վկայականի պատճեն։ Տեղեկությունների համաձայն՝ Ֆելփսն ամուսնացել է 2016-ի հունիսի 13-ին։ Այդ օրը Ջոնսոնը լուսանկար էր հրապարակել՝ «Անմոռանալի գիշեր» մակագրությամբ։
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է 2015 թվականին, իսկ 2016-ի մայիսին Նիքոլը տղա է լույս աշխարհ բերել, ում անվանակոչել են Բումեր։