Մեր երկրի քաղաքական հարթակը վեր է ածվել քռչուփալասի յառմռկայի (կներեք ոչ ստանդարտ բառերի համար):
Գրում են` այսինչի կուսակցությունը, այնինչի շարժումը ...
Չեմ հասկանում` կուսակցությունը ծամոնի բուտկա՞ է, թե՞ կրծկալի խանութ: Ամոթ է...
Սկսել են կուսակցություններին վերաբերել` իբրև դուքանների:
Ու ամենածիծաղելին այն է, որ ոմանք իրենց լավ են զգում, որ իրենց անվանը կցագրվում է իրենց հիմնած կուսակցությունը: Իսկ երբ այդ կուսակցություններին անվանում ես մարդ-կուսակցություն, սրտնեղվում ու հրապարակավ «լաց են լինում»...
Եթե մենք մի քիչ հարգում ենք քաղաքագիտությունն ու մի քիչ էլ` մեզ, ապա, կարծում եմ` իրավունք չունենք գոնե կուսակցություններն ընկալել իբրև սեփանակության իրավունքի օբյեկտ...