ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ռուս դիվանագետներին դիտարկում իրականացնել նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդվում է ՌԴ դեսպանատան կայքում:
Ընդ որում ամերիկյան կողմն ընդգծել է, որ եթե ռուսաստանյան դիվանագիտական առաքելության անդամներն այնուամենայնիվ հայտնվեն ընտրական տեղամասերում, ապա այդ փաստը դիտարկվելու է ԱՄՆ-ի կողմից` որպես «քրեորեն հետապնդելի գործունեություն»:
Ռուսական կողմն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի այդպիսի վերաբերմունքից և հիշեցրել, որ ընտրությունների դիտարկումը «դեսպանատների նորմալ գործառույթն է»: Դիվանագետները բացատրել են, որ իրենց ցանկությունը պայմանավորված է, մասնավորապես, քվեարկության կազմակերպման և անցկացման ամերիկյան փորձն ուսումնասիրելու ձգտմամբ: