«Երբ Ձեզ նշանակում էին վարչապետի պաշտոնին, պատգամավորներն ասում էին, որ Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է: Տպավորություն է` «Երևան սիթի»-ի տնօրեն են նշանակում: Ես նայեցի «Հայռուսգազարդ» ընկերության` Ձեր կառավարման ընթացքում մեծ ծավալի գազի անհետ կորուստներ են եղել, հիմա սա լավ կառավարման մասին վկայում է, թե՞ ոչ»,- Աժ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով Կառավարության ծրագիրը ներկայացնող Կարեն Կարապետյանին: «Հպարտ եմ, որ կառավարել եմ այդ ընկերությունն ու համարում եմ ամենակայացածներից մեկը: Այդ ընկերությունը մեկ միլիարդի ներդրում է կատարել ՀՀ-ում: Ինչ վերաբերում է նորմատիվային կորուստներին, ապա այստեղ կա կոնֆլիկտ: Այն նորմատիվը, որով հաշվարկվում է, «Գազպրոմ Արմենիա»-ի կորուստը դրանից ցածր է, բայց այն տոկոսը, որ դրված է սակագնի մեջ, դրանից բարձր է»,- նշեց Կարապետյանը: