Նավթը թանկանում է` ԱՄՆ-ում պաշարների մասին տվյալների հրապարակման ֆոնին
10:55, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Նավթի համաշխարհային գներն աճում են` կապված ԱՄՆ-ում սև ոսկու պաշարների վերաբերյալ դրական տվյալների հրապարակման հետ: Համաձայն այդ տվյալների` ԱՄՆ-ում նավթի պաշարները կրճատվել են օրական 3.8 միլիոն բարելով` հասնելով 467.1 միլիոն բարելի: Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 52.16 դոլարի` 0.93%-ով ավելի: Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 0.95%-ով` գնահատվելով 50.77 դոլար: