Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական օդուժի հարվածներից Հալեպում 14 հոգանոց ընտանիք է ոչնչացվել

20:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսական օդուժի հարվածներից Հալեպում 14 հոգանոց ընտանիք է ոչնչացվել

14 հոգուց բաղկացած մի ամբողջ ընտանիք է զոհվել Հալեպի արևելյան հատվածի ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում են կամավորական «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության անդամները: Զոհերի թվում են 8 երեխա և 2 կին: Կամավորները վստահեցնում են, որ ավիահարվածները հասցրել է ռուսական օդուժը: Բնակիչներն էլ հավաստում են, որ խաղաղ բնակիչների դեմ կիրառվել են հակաբունկերային ռումբեր:

«Նրանք ինչ-որ նոր զենք են կիրառել՝ էլի հակաբունկերային, բայց ավելի հզոր: Հարվածներից հետո հողն ավելի երկար էր ցնցվում, քան նախկինում: Մենք 5-6 անգամ վեր ենք թռել հարվածների ձայներից»,- BBC-ին պատմել է քաղաքի բնակիչներից մեկը:

Նշենք, որ Հալեպում միայն անցած կիրակի զոհվել է ավելի քան 25 մարդ, ծանր պայմաններում է գտնվում նաև տեղի հայ համայնքը:

Հավելենք, որ ռուսական կողմը շարունակում է հերքել, թե իրենք կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, կամ որ իրենք կիրառում են արգելված զենքեր:
     Հալեպում սեպտեմբերից ի վեր զոհվել է 130 երեխա:

4914 | 0
Facebook