Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Օսորիոն ձերբակալվել է՝ Կոլումբիայից Իսպանիա թմրանյութեր փոխադրելու փորձի համար։ Իսպանիայի օդանավակայանում ոստիկանները ֆուտբոլիստի մոտ 1,145 կգ կոկաին են հայտնաբերել՝ ամրացված նրա մարմնին։
Նշենք, որ 2002 թվականին Օսորիոն բերման է ենթարկվել Մայամիի ռեստորաններից մեկում՝ 40 կգ կոկաին գնելու փորձից հետո։ Վաճառողի դերակատարն է եղել ոստիկանության աշխատակիցը։ Այն ժամանակ նախկին ֆուտբոլիստին հաջողվել է ազատ արձակվել՝ գրավի դիմաց։