Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի նախագահը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

15:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի նախագահը զգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն զգուշացրել է իր երկրի պատճառով գլոբալ հակամարտության վտանգի մասին: Նա վստահ է, որ աշխարհում ստեղծված իրավիճակը նման է նոր սառը պատերազմի:
     «Դա մի բան է, որ բոլորովին վերջերս է հայտնվել, քանի որ Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն չեն կանգնեցրել սառը պատերազմն անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»,- ասել է Սիրիայի առաջնորդը:
     Ասադն ընդգծել է, որ դիմակայության գործընթացը շատ «քաղաքական դրվագներ» է ներառում և, նրա կարծիքով, Սիրիան կարևորներից մեկն է:
     Սիրիայի հիմնական խնդիրը նախագահը տեսնում է այլ երկրների միջամտության մեջ, որոնք աջակցում են ահաբեկիչներին «ամեն օր և ամեն ժամ»: Դամասկոսի մշտական դաշնակիցների թվում Ասադը նշել է Ռուսաստանին, Իրանին:
     «Նրանք այստեղ օրիանական հիմքի վրա են գտնվում: Նրանք պատերազմում են ահաբեկիչների դեմ, բայց կան նաև այլ երկրներ, որոնք միջամտում են՝ ահաբեկիչներին աջակցելու նպատակով»,- ասել է նա:

5488 | 0
Facebook