Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաշտպանը Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

14:55, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Պաշտպանը Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հանդես է եկել միջնորդությամբ` իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։ «Գևորգ Սաֆարյանն ազատության մեջ մնալով չի կարող ազդել գործի քննության վրա, քանի որ վկաներն արդեն հարցաքննվել են, իսկ որոշներն էլ անազատության մեջ են։ Բացի այդ, Գևորգ Սաֆարյանն անազատության մեջ մնալով նաև հիվանդություն է ձեռք բերել, որը նրան ազատ արձակելու ևս մեկ հիմք է»,- ասել է Տ.Հայրապետյանը։

Միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի մեկ ժամից։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` 2016թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումների հետևանքով: Գ. Սաֆարյանը մեղադրվում էր Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

2758 | 1
Facebook