Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է 4.100 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից: Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն: Այսօր Շուշին ապրում է իր առօրյա կյանքով։
Ներկայացնում ենք լուսանկարներ` Շուշի բերդաքաղաքից: