Ռուսաստանի 7-րդ գումարման Պետդումայի պատգամավորներն այսօր խոսնակ են ընտրել «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության թեկնածու Վյաչեսլավ Վոլոդինին: Նրա օգտին է քվեարկել 404 պատգամավոր: Կոմունիստական կուսակցության թեկնածուն հավաքել է 40 ձայն: Մինչ այդ Վոլոդինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալն է եղել: Վոլոդինը նշանակվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ: