Վճարային քարտերի սպասարկման աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` MasterCard-ն, այսօր Identity Check Mobile անվամբ նոր հավելված է թողարկել, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռում առցանց վճարումները հաստատել սելֆիի միջոցով: Ծառայությունն արդեն իսկ հասանելի է աշխարհի 12 երկրում, հաղորդում է Financial Times-ը:
Օգտատերերն այժմ կարող են ավարտել առցանց գնումն առանց PIN-կոդ կամ գաղտնաբառ հավաքելու: Հավելվածի փորձնական տարբերակն արդեն գործում է Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն: Ակնկալվում է, որ մինչ 2017թ. նորամուծությունը հասանելի կլինի ողջ աշխարհում: